Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ

Ուկրաինայում զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ
Հասարակություն
11:22, 21 март 2022
Ուկրաինայում հատուկ գործողությունների ժամանակ զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ, 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայկական սփյուռքի խորհուրդը։

«Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արմանի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- ասված է հաղորդագրության մեջ։