Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն

Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն
Հասարակություն
11:59, 10 май 2022
Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մայիսի 10-ին ժամը 07։50-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է  ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Մայիսի 6-ին ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մայիսի 6-9-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: