Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նազելի Բաղդասարյանը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մարզային մրցույթում 98 մասնակիցներից հաղթող ճանաչված 4 աշակերտներին

Նազելի Բաղդասարյանը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մարզային մրցույթում 98 մասնակիցներից  հաղթող ճանաչված 4  աշակերտներին
Հասարակություն
15:13, 28 май 2022
Հանրապետության տոնի առթիվ  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մարզային մրցույթում 98 մասնակիցներից  հաղթող ճանաչված 4  աշակերտներին` ինքնատիպ տեղծագործական մտքի համար։

«Հայաստանի Հանրապետության տոնին ընդառաջ, երբ շարադրությունների միցույթը կազմակերպեցինք` ինձ համար կարևոր էր ծանոթանալ մեր երեխաների` հայրենիքի հանդեպ ընկալմանն ու վերաբերմունքին։ Կարդացել եմ բոլոր շարադրությունները, այնքան սեր ու գորովանք կար հայրենիքի հանդեպ  նրանց մեջ, իսկ հաղթողների աշխատանքնեիում` ինքնատիպություն ու առանձնահատուկ մոտեցում, սեփական ձեռագիր, որի համար էլ արժանացել եք պատվոգրերի։ Շարունակեք ստեղծագործել, սիրելի աշակերտներ»,- ընդգծել է մարզպետը` հորդորելով սիրել հայրենիքը, ապավինել սեփական ուժերին, գիտելիքներ ձեռք բերել ու այդ գիտելիքների ու կարողությունների միջոցով շենացնել հայրենիքը։ 

Մարզպետը շնորհավորել ու պարգևատրել է նաև 2021- 2022  ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաներում արդյունքներ գրանցած աշակերտներին։

«Ուրախ եմ հանդիպելու մեր մարզի ջանասեր աշակերտներին, դուք  Շիրակի պատիվը բարձր եք պահել օլիմպիադաներում և մենք ևս մեկ անգամ կարողացանք ապացուցել, որ մարզերում կրթության նկատմամբ կա առանձնահատուկ հոգածություն։ Այս հաղթանակները ձեր, ձեր ուսուցիչների, ոլորտի պատասխանատուների տքնաջան աշխատանքի արդյունքն են։ Երբեք չվհատվեք, եթե որևէ խնդրի առջև կանգնեք, պայքարելով, ձգտումով, սովորելով կկարողանաք հասնել ձեր երազած բարձունքներին և ես վստահ եմ` կհասնեք»,-նշել է մարզպետը։

2021- 2022  ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին մասնակցել է 3605 աշակերտ, մարզային փուլ անցել` 481-ը։ 62 աշակերտ մասնակցել է օլիմպիադաների հանրապետական փուլին, նրանցից 51-ը արժանացել են պարգևների` 4 առաջին կարգի, 11` երկրորդ, 12` երրորդ կարգի դիպլոմակիրներ, 24 գովասանագրեր։