Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած

Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած
Հասարակություն
14:48, 31 май 2022
Երեւանում, այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են ԱԻՆ փրկարարները։ Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի խափանում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Մինչ հրշեջների ժամանումը, տեղի ուժերով մարել են կրակը, իսկ փրկարարները պայթյունի հետևանքով նշված շենքի հարևանությամբ գտնվող թիվ 16 շենքի վերելակում արգելափակված մի քաղաքացուհու դուրս են բերել այնտեղից։ 

Ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ավտոտեխսպասարկման կետի աշխատակից՝ 44-ամյա Էդգար Զ-ին։ 

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։  Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի բռնկման պատճառը՝ պարզվում է։