Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստան
16:19, 16 август 2021
Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։

Պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն ավտոմեքենաները դեպքի վայրում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։