Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հասարակություն
16:57, 18 июнь 2022
Հունիսի 19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հունիսի 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: