Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ տեսանյութ

Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան՝ նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։ Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում։ 

Նկարահանվել է՝ «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Հայրիկ», «Կտոր մը երկինք», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն» և շատ այլ ֆիլմերում։ 

Պարգևատրվել է՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Դաղստանյան ԻԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմում նկարահանվելու համար, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմում նկարահանվելու համար, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (հետմահու), Համամիութենական կինոփառատոն Երևանում (Առաջին մրցանակ «Զինվորն ու փիղը» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։