Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է լրագրող Աշոտ Գարեգինյանը

Մահացել է լրագրող Աշոտ Գարեգինյանը
Հասարակություն
11:53, 11 июль 2022
62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:

Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից: Գարեգինյանը թղթակցել է ՏԱՍՍ-ին, «Ինտերֆաքս»-ին,  աշխատել է Огонек և Юный техник ամսագրերում: Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ: Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին: