Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզում 2 մարդատար մեքենաների հետ բախման հետևանքով քարերով բարձված բեռնատարը շրջվել է

Արագածոտնի մարզում 2 մարդատար մեքենաների հետ բախման հետևանքով քարերով բարձված բեռնատարը շրջվել է
Հասարակություն
12:01, 13 июль 2022
Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված «Հովո» մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած «Նիսան» մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ՝ մասամբ փակել ճանապարհը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, քննիչը, որը վթարի փաստով նյութեր է նախապատրաստում։