Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 3 մեքենա բախվել է իրար, կա տուժած

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 3 մեքենա բախվել է իրար, կա տուժած
Հասարակություն
10:29, 01 февраль 2022
Հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:20–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի  Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Պ.-ի վարած Toyota Altezza մանիշի, Արարատի մարզի բնակիչներ, 42-ամյա Դավիթ  Տ.-ի վարած Lada  մակնիշի և 33-ամյա Նարեկ Դ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Նարեկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: