Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները Երևանյան լճից 63-ամյա քաղաքացու դի են դուրս բերել

Փրկարարները Երևանյան լճից 63-ամյա քաղաքացու դի են դուրս բերել
Հասարակություն
14:46, 13 июль 2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Երևանյան լճից քաղաքացի Ս. Ս-ի (ծնված 1959 թ․) դին: