Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ

Արտակ Բեգլարյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ
Հասարակություն
22:33, 18 июль 2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին:

Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ողջունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Պ. Թերզյանի ներդրումը Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ Արտակ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի հետևողական մասնակցությունը թե՛ բարեգործական և թե՛ տնտեսական ծրագրերում համազգային միասնության ու Արցախը հայկական պահելու առհավատչյան է: Ուստի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի համար:

Համոզմունքս է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման ու զարգացման գործում»:
Պետրոս Թերզյանը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, հայտնել իր պատրաստակամությունը՝ աշխատել տարիներ ի վեր ձևավորած համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել գործունեության ոլորտները:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի առկա կարիքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող որոշ հարցերի շուրջ: