Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածավանում զինված թուրքերի առկայության և հովիվների գերեվարության մասին լուրը կեղծ է․ համայնքապետ

Արագածավանում զինված թուրքերի առկայության և հովիվների գերեվարության մասին լուրը կեղծ է․ համայնքապետ
Հասարակություն
22:33, 21 июль 2022
Ֆեյսբուք սոցիալական ցանցով մի շարք օգտատերեր, մասնավորապես՝ Վահե Հակոբյանի քենին և իր ամուսինը լուրեր են տարածում, թե իբր Արագածավան համայնքում Թուրքիայի սահմանապահները գերի են վերցրել հովիվների` իրենց անասուններով, ապա, ռուս սահմանապահների միջնորդությամբ գերիներին ազատ են արձակել, հետո նաև անասուններին։

Ավելին` 168.am-ը, հղում անելով ֆեյսբուքյան օգտատերերի, նշում է, թե, իբր, այս պահին էլ թուրքերը զինված շրջում են գյուղում, ոստիկանությունն էլ հորդորում է բնակիչներին տներից դուրս չգալ։  

Լուրի իսկությունը փորձեցինք պարզել ԱԱԾ մամուլի ծառայությունից, մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին։ Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի սահմաններից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայում աշխատող բանվորները, որտեղ մուտքը անցաթղթով է և հսկվում է ռուս սահմանապահների կողմից, մնացել են սահմանից այն կողմ, որից հետո ահազանգ է հնչեցվել, ռուս սահմանապահները ահազանգին արձագանքել են և բանվորներին վերադարձրել Հայաստանի սահման։

Գյուղում, ըստ համայնքի ղեկավարի, որևէ թուրք չկա և չի էլ եղել։  Այս պահին էլ համայնքապետը կապի մեջ է ԱԱԾ-ի հետ և դեպքի մասին ավելի կոնկրետ մանրամասների տիրապետելու դեպքում այդ մասին ևս կհաղորդի։