Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին. Անահիտ Ավանեսյան

Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
17:51, 16 август 2022
Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: 

Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան: