Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ. անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ. անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել
Հասարակություն
18:36, 19 август 2022
Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
 
«Արդյունքում՝ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
 
Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,- նշված է ՀՎԿԱԿ-ի հաղորդագրության մեջ: