Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չգիտեինք ինչ կլինի, բայց դա մենք արել ենք և ճիշտ քայլ ենք արել. Ազատ Արշակյան

Չգիտեինք ինչ կլինի, բայց դա մենք արել ենք և ճիշտ քայլ ենք արել. Ազատ Արշակյան
Հասարակություն
13:48, 23 август 2022
Մենք հայտարարել ենք մեր անկախ լինելու ձգտումի մասին, մենք շատ զգույշ ենք եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Մենք չգիտեինք ինչ կլինի: Գլխավոր նպատակն էր Սովետական միության փլատակների տակ չթողներլ Հայաստանն ու Արցախը: Մեր մտահոգությունը դա էր»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս է եկել օրենքի շրջանակներում՝ հանրաքվե անցկացնելով, մյուս երկները միայն հռչակագիրը հրապարակելով են դուրս եկել:

«Սա պետք է պետական միջոցառում լիներ ամեն տարի: Կարևոր բան ենք արել մենք, մենք հոգեբանական կարևոր քայլ ենք արել: Չգիտեինք ինչ կլինի, բայց դա մենք արել ենք և ճիշտ քայլ ենք արել: Մենք օրինակել ենք մեզնից հետո եկող օրենսդիրների համար»,-ասաց նա: