Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն
22:03, 24 август 2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 19-22-ը ներառյալ։ 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 19-ին, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 20-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 20-22-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։