Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարվել է սահմանային հատվածում բռնկված հրդեհը

Մարվել է սահմանային հատվածում բռնկված հրդեհը
Հայաստան
16:49, 10 август 2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:  
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:

Պարզվել էր, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը՝ հայկական կողմում։ Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 9-ին՝ ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։  

Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21։23-ին։ Այրվել էր մոտ 10 հա բուսածածկույթ։

Ժամը 21:33-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին․ սահմանվել էր հերթապահություն։