Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանաքեռ-Զեյթունում կկայանա ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում

Քանաքեռ-Զեյթունում կկայանա ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում
Հասարակություն
16:29, 25 август 2022
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու օգոստոսի 30-ին ժամը` 19։00-ին Դավիթ Անհաղթ պուրակում կայանալիք,  2022-2023 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու վարչական շրջանի ղեկավար՝ Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառումը նվիրված է և լի է լինելու անակնկալներով, երգ ու պարով, զվարճանքներով և բարձր տրամադրությամբ, որի շրջանակներում ելույթ են ունենալու հայ աստղերը, լինելու են կարուսելներ և ատրակցիոններ, որոնցից ձեր երեխաներն օգտվելու են անվճար: Անվճար է լինելու նաև պաղպաղակը, ինչպես նաև, երկար դադարից հետո, սկսելու են աշխատել պուրակի անչափ սիրելի շատրվանները: 

Իսկ մնացած հետաքրքիր պահերի մասին կիմանաք, եթե միանաք այս գեղեցիկ օրվան և ձեր կյանքի մեկ օրն անցկացնեք սիրո, ժպիտների և երջանկության մթնոլորտում: 

Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ապրեցնել բոլորիս կողմից սիրված Դավիթ Անհաղթ պուրակը, որը պետք է դառնա մեր երեխաների մանկական և պատանեկան լավագույն հուշեր պարունակող վայրը: 

Եկեք միասին մեր փոքրիկ ներդրումն ունենանք և նոր շունչ տանք պուրակին, և ստեղծենք մեր երազանքների վարչական շրջանը, քանի որ մեր երեխաներն արժանի են ունենալ այն, ինչի մասին երազել ենք մենք՝ մեծերս: