Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը

Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը
Հասարակություն
23:07, 06 сентябрь 2022
Այսօր Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկոր) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: 

Մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Սերգեյ Ադամյանը:

Բեկորի անունը կրող դպրոցում հերոսի խրոխտ հայացքի ներքո ձևավորվելու է ազատ Արցախի ձեռքբերումների նոր հանգրվանը: Եվ մեր զենքը ոչ միայն գիտելիքն է լինելու, այլև՝ հայրենաճանաչումն ու հայրենասիրությունը: Բեկոր Աշոտը մեր մտքում ու գործողություններում կլինի միշտ, քանի դեռ Հայրենիքի պաշտպանության ու զարգացման ջիղն ու կամքը առաջնորդում է մեզ: 
Շնորհակալություն այս ծրագրի նախաձեռնողներին ու իրագործողներին: