Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն
Հասարակություն
12:31, 09 сентябрь 2022
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ 5 հայ ռազմագերիներ սեպտեմբերի 8-ին փոխանցվել են Հայաստանին օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, ԵՄ առաջնորդ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը՝ նշելով, որ ռազմագերիներին հանձնելու գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ադրբեջանական կողմը ՀՀ-ին է վերադարձրել հինգ հայ ռազմագերի: