Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը
Հասարակություն
17:59, 27 сентябрь 2022
93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում և Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Ռաֆայել
Չմշկյանը նվաճել է 1952 թվականին Հելսինկիում, նաև ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր։

Ռաֆայել Չմշկյանը նաև մեծապես նպաստել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր զորակցությունն է հայտնում լեգենդար մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մարզական հանրությանը: