Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները երդման տեքստի տակ կստորագրեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

ԱԺ պատգամավորները երդման տեքստի տակ կստորագրեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Հասարակություն
11:55, 18 октябрь 2022
Առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում: ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:

Հարակից զեկուցմամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշել է, որ նախագիծն ուղղված է ՀՀ քաղաքացու առջեւ պատգամավորի ստանձնած պատասխանատվության ավելացմանը, ուստի հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկներ չունի:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորների հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ին հրավիրված նիստում:

parliament.am