Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը ռուս պաշտոնակցի հետ քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը ռուս պաշտոնակցի հետ քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը
Հասարակություն
14:10, 19 октябрь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ-էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը։
 
Նշվել է, որ 2025 թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ և փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի և գազի առևտուր։ Կարևորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ԱԷԿ-ում, ապա նաև այցելել է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրի մաս կազմող Սևան ՀԷԿ, որտեղ Ա․Կոժոշևը ծանոթացել է կայանների աշխատանքին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։