Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրկուտսկում Սու-30-ի օդաչուները կորցրել են գիտակցությունը թթվածնային բալոններում ազոտի մնացորդների պատճառով

Իրկուտսկում Սու-30-ի օդաչուները կորցրել են գիտակցությունը թթվածնային բալոններում ազոտի մնացորդների պատճառով
Հասարակություն
15:17, 24 октябрь 2022
Իրկուտսկում Սու-30-ի օդաչուները կորցրել են գիտակցությունը թթվածնային բալոններում ազոտի մնացորդների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «արտակարգ ծառայությունների աղբյուրին»։ 

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն իր Telegram-ալիքում նշել է, որ հետաքննությունը դիտարկում է աղետի երկու վարկած՝ տեխնիկայի խափանումն ու անձնակազմի սխալը։
 
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Սու-30 ռազմական ինքնաթիռը Իրկուտսկում ընկել էր մասնավոր բնակելի շենքի վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտով դուրս չեն նետվել և զոհվել են: Տեղի բնակիչների շրջանում զոհեր չկան։