Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ․ կասկածյալը երեխային վիրահատող բժշկուհին է

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ․ կասկածյալը երեխային վիրահատող բժշկուհին է
Հասարակություն
19:35, 05 ноябрь 2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 187 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրգործը հարուցվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 16-ին մահացած Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի 6-ամյա բնակիչ Անդրանիկ Խալաթյանի մահվան փաստով՝ «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը, որն առաջացրել է մահ» մեղադրանքով։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում