Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա, 12-ամյա և 8-ամյա քաղաքացիների դիերը

Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա, 12-ամյա և 8-ամյա քաղաքացիների դիերը
Հասարակություն
14:27, 09 ноябрь 2022
Այսօր՝ նոյեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի։

Դեպքի փաստով Արթիկի քննչական բաժնում սպանություններ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Մանրամասները՝ քիչ ուշ։