Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգում ինքնակամ տեղադրված կրպակները. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները:

Գործընթացը լինելու է շարունակական և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների: