Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը

Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը
Հայաստան
22:46, 02 май 2022
Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` նշելով, որ առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։

Երևանի համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար։