Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապագա համայնքում գործող քարի վերամշակման արտադրամասը խորքային հորը ապօրինի է շահագործել․ ԲԸՏՄ

Ապագա համայնքում գործող քարի վերամշակման արտադրամասը խորքային հորը ապօրինի է շահագործել․ ԲԸՏՄ
Հասարակություն
17:22, 16 ноябрь 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ապագա համայնքում գործող «Հայկ Մուրադյան» ՍՊԸ-ի քարի վերամշակման արտադրամասում։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Պարզվել է, որ ընկերությունը ջրառ է իրականացնում արտադրամասի տարածքում առկա խորքային հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։