Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստուգումներ «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում. կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը

Ստուգումներ «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում. կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը
Հասարակություն
16:20, 20 сентябрь 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում։

Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն։

Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։ Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։