Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ, որ զավակներիդ կյանքի ընթացքին հետեւելիս լուսավոր հոգիդ միմիայն հպարտություն ապրի, նրանց ոտքը երբեք քարին չդիպչի, որպեսզի քո հոգին երբեք չցավի. Աննա Հակոբյանը՝ Լոռու մարզպետի մահացած կնոջ մասին

Հասարակություն
16:02, 22 ноябрь 2022
Աննա Հակոբյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի՝ օրեր առաջ մահացած կնոջ վերաբերյալ գրառում է արել.

«Սիրելի Մայա, ուրախ եմ, որ իրար հետ մի լավ օր ունենք անցկացրած, մի քանի ժամ, որ նվիրեցինք իրար, մեկս մյուսիս կտրեցինք առօրյա ծանր խնդիրներից, քաջալերեցինք, սեր ու ջերմություն փոխանցեցինք։ Երբեք չեմ մոռանա քո խոսքերը։ Ուզում եմ, որ զավակներիդ կյանքի ընթացքին հետեւելիս լուսավոր հոգիդ միմիայն հպարտություն ապրի, դաստիարակությանդ պտուղները տեսնես, նրանց ոտքը երբեք քարին չդիպչի, որպեսզի քո հոգին երբեք չցավի»։