Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հասարակություն
11:43, 23 ноябрь 2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝
  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները, 
  • կառույցն ապահովված չէ տաք ջրով, անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, 
  • հատակը, պատերն ու առաստաղը չունեն հարթ-նորոգ մակերես, պատուհանը չունի միջատապաշտպան ցանց, 
  • հումքի պատրաստման սեղանների մակերևույթները հարթ չեն և չեն պահվում նորոգ վիճակում, 
  • սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, 
  • ինչպես նաև՝ չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: