Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի բռնազավթված շրջաններից մեկում մահացել են Արցախի դեմ 44-օրյա ագրեսիային մասնակցած ադրբեջանցի 2 սպաներ

Արցախի բռնազավթված շրջաններից մեկում մահացել են Արցախի դեմ 44-օրյա ագրեսիային մասնակցած ադրբեջանցի 2 սպաներ
Հասարակություն
13:38, 22 декабрь 2022
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի բռնազավթված շրջաններից մեկում վթարի են ենթարկվել ադրբեջանցի սպաներ:

Հաղորդվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել են մայոր Արազ Նազարովը և ավագ լեյտենանտ Իլքին Իմդաթլին։

Նշվում է, որ երկու սպաներն էլ մասնակցել են 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա ագրեսիային։