Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի տիկինը, ՀՀ ԱԺ նախագահը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Գևորգ Արշակյանի անվան դպրոցում մասնակցել են բարեգործական միջոցառման

Վարչապետի տիկինը, ՀՀ ԱԺ նախագահը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Գևորգ Արշակյանի անվան դպրոցում մասնակցել են բարեգործական միջոցառման
Հասարակություն
17:08, 23 декабрь 2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
 
Դպրոցի աշակերտների պատրաստած Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
 
Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: