Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անունով

Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անունով
Հասարակություն
16:36, 21 июнь 2022
Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ: Որոշման նախագիծն այսօր Երեւանի ավագանու նիստի օրակարգային հարցերի թվում էր, որը ավագանու անդամների միաձայն կողմ քվերակությամբ հաստատվեց:

Գևորգ Արշավիրի Արշակյանը 44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել էր կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, սակայն բուժվելուց հետո նորից վերադարձել Ալաշան:

Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, որի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

«Երեւանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից: «Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից: