Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները

Կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները
Հասարակություն
16:27, 29 декабрь 2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները:

Որոշման ընդունման արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկովբնակելի անշարժ գույք ձեռք բերելու  կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելովմարզային բնակավայրերում բնակարանաշինության  զարգացմանը։ Հաշվի առնելով ՀՀ մարզային բնակավայրերում բնակարանաշինության ոչ բավարար մակարդակը՝ առաջարկվում է սահմանել արտոնյալ պայմաններ ծրագրի այն շահառուների համար, ովքեր կցանկանան ձեռք բերել անշարժ գույք Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 5 տասնյակ շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
 
Գործադիրն ընդունել է նաև Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է դեֆիցիտի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից Լեռնային Ղարաբաղին տրամադրել միջպետական վարկ 4 մլրդ դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: