Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաշատի ԲԿ մահացած վիճակում 6 ամսական աղջիկ երեխա է տեղափոխվել, նախաձեռնվել է վարույթ

Արտաշատի ԲԿ մահացած վիճակում 6 ամսական աղջիկ երեխա է տեղափոխվել, նախաձեռնվել է վարույթ
Հասարակություն
16:05, 15 февраль 2023
Փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, որը նույն օրը, ըստ հարազատների, տանը հանկարծամահ է եղել։ 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Ըստ Աբրահամյանի՝ նախնական տվյալներով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած։

«Արտաքին զննությամբ մարմնի վրա վնասվածքներ չկան, ըստ այս պահին առկա տվյալների՝ ամենայն հավանականությամբ մահը վրա է հասել հիվանդության պատճառով։ Սակայն վերջնական եզրահանգում կարվի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո»,- հավելեց նա: