Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստահավաք առաքելությամբ ՀՀ ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Վայոց ձորի մարզում են

Փաստահավաք առաքելությամբ ՀՀ ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Վայոց ձորի մարզում են
Հասարակություն
18:03, 18 февраль 2023
Ջերմուկում են` փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:

Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը: