Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Հասարակություն
12:25, 28 февраль 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, անվտանգության խորհրդի անդամները փետրվարի 28-ին այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր,  հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել  ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ դարձած հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: 

Այնուհետև, ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ: