Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարար ծառայության ծառայողներն ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանան. նոր նախագիծ

Փրկարար ծառայության ծառայողներն ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանան. նոր նախագիծ
Հասարակություն
22:53, 28 февраль 2023
Փրկարար ծառայության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ:

Նախաձեռնությունը միտված է փրկարար ծառայության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև փրկարար ծառայությունը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն: