Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առիթն օգտագործեցի և տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք միջազգային գագաթնաժողովին․ Աննա Հակոբյան

Առիթն օգտագործեցի և տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք միջազգային գագաթնաժողովին․ Աննա Հակոբյան
Հասարակություն
19:48, 03 март 2023
Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ, երկարամյա եւ բազմափորձ քաղաքական գործիչ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա հրաշալի տիկնոջ՝  Էլկե Բյուդենբենդերի հետ. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Առիթն օգտագործեցի եւ տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու հոկտեմբերին Երեւանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին»,- գրել է Հակոբյանը։