Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակավող խաթարումն ազդում է ԼՂ-ում մարդու առողջության, կրթության և սննդի իրավունքների վրա

ԵՄ-ն մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակավող խաթարումն ազդում է ԼՂ-ում մարդու առողջության, կրթության և սննդի իրավունքների վրա
Հասարակություն
10:39, 08 март 2023
ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակավող խաթարումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում` առողջության, կրթության և սննդի իրավունքների վրա:

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմանը։  ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել ներգրավվել երկխոսության մեջ, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։  

Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը։