Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ն կլքե՞ն արդյոք ռուս խաղաղապահները, և որքանո՞վ է մեծ բախումների ռիսկը՝ ըստ Fitch Ratings-ի կանխատեսման

ԼՂ-ն կլքե՞ն արդյոք ռուս խաղաղապահները, և որքանո՞վ է մեծ բախումների ռիսկը՝ ըստ Fitch Ratings-ի կանխատեսման
Հասարակություն
14:37, 03 апрель 2023
Ռուս խաղաղապահները չեն լքի Ղարաբաղը մինչև 2025 թվականի վերջը, ասվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային
գործակալության կողմից Ադրբեջանի վերաբերյալ գնահատականի մեջ։

Վարկանիշային գործակալությունը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է. «...Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո հակամարտությունը տարածվել է Ղարաբաղում և նրա շրջակայքում։ Այս ընթացքում Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լարված են թվում, և ԵՄ-ն սահմանափակ դիտորդի դեր է ստանձնել Հայաստանում»։

Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանը կպահպանի իր խաղաղապահ ուժերը Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղի շրջաններում առնվազն մինչև 2025 թվականի վերջը, այսինքն՝ մինչև պարտավորությունների ժամկետի ավարտը։

Ինչպես ենթադրում է գործակալությունը՝ «կողմերի միջև ձեռք կբերվի խաղաղության համաձայնագիր, որը կհանգեցնի առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման պայմանավորվածությունների»։ Այնուամենայնիվ, բախումների փոքր ռիսկը կպահպանվի, կարծում է Fitch Ratings-ը: