Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը
Հայաստան
13:24, 28 февраль 2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «կայուն» կանխատեսումից «դրական» կանխատեսման:

Սա կարևոր ձեռքբերում է համայնքի համար՝ հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաև տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով։