Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճանապարհների փոսալցման աշխատանքները դադարեցվել էին եղանակի անկայունության պատճառով»․ քաղաքապետարանից արձագանքում են վարորդների բողոքներին

«Ճանապարհների փոսալցման աշխատանքները դադարեցվել էին եղանակի անկայունության պատճառով»․ քաղաքապետարանից արձագանքում են վարորդների բողոքներին
Հասարակություն
11:42, 11 апрель 2023
Civic.am-ն ահազանգեր է ստանում վարորդներից ճանապարհների փոսալցման խնդրի հետ կապված։ Վարորդները մասնավորապես դժգոհում են, որ Նոր Նորքի վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում առկա դիտահորերից մեկի շուրջ առաջացած մեծ փոսը խանգարում է երթևեկությանը։ «Ավտոմեքենաները փոսն են ընկնում, վնասվում, գոնե նախքան ասֆալտապատելը մի ձևով ցանկապատեն այդ հատվածը, որ շրջանցենք»,- ասում են մեզ ահազանգող վարորդները։  

Մենք կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ՝ պարզելու, թե երբ են քաղաքում մեկնարկելու փոսալցման աշխատանքները, որտեղից էլ տեղեկացրեցին, որ ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները մեկնարկել էին, բայց եղանակի անկայունության պատճառով դադարեցվել են․ «Նոր Նորք վարչական շրջանում առաջնահերթ իրականացվելու են այդ աշխատանքները։ Երբ եղանակը նույնիսկ 4-5 ժամ կայուն լինի՝ անձրև չլինի, ճանապարհի այդ հատվածն առաջնահերթ կասֆալտապատվի»,-փոխանցեցին քաղաքապետարանից։

Նարա Մարտիրոսյան