Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են և կանաչապատվեն. քաղաքապետարան

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են և կանաչապատվեն. քաղաքապետարան
Հայաստան
22:33, 10 февраль 2023
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում մեկնարկել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները. այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախորդ տարի նման գործընթաց է իրականացվել նաև զբոսայգու 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ հատվածներում: