Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օղակաձև զբոսայգու 5-րդ և 6-րդ հատվածներում առկա ինքնակամ կառույցները ապամոնտաժվում են դրանք կառուցած քաղաքացիների ուժերով

Օղակաձև զբոսայգու 5-րդ և 6-րդ հատվածներում առկա ինքնակամ կառույցները ապամոնտաժվում են դրանք կառուցած քաղաքացիների ուժերով
Հասարակություն
15:28, 15 декабрь 2022
Օղակաձև զբոսայգու 5-րդ և 6-րդ հատվածներում առկա ինքնակամ կառույցները ապամոնտաժվում են դրանք կառուցած քաղաքացիների ուժերով:

Հիշեցնենք, որ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։

Ողջունելի է, որ մայրաքաղաքի կենտրոնը բարեկարգ և հարմարավետ դարձնելու գործին միացել են նաև ինքնակամ կառույց իրականացրած քաղաքացիները։