Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օղակաձև զբոսայգում շարունակվում են ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները․ տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շարունակվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված կանաչապատ գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են: