Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանրամասներ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի առողջական վիճակից

Մանրամասներ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի առողջական վիճակից
Հասարակություն
12:53, 12 апрель 2023
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ վիրավորում ստացած Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է:

Հիշեցնենք՝ Գյոզալյանը վիրավորում էր ստացել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ:

Նա հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնն ստանձնել է մի քանի ամիս առաջ: Մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ 8 զոհ և 10 վիրավոր: